Տու-154 ինքնաթիռի երրորդ երրորդ սեւ արկղը վնասված է

ՌԴ պաշտպանության նախարարության՝ Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի երրորդ երրորդ սեւ արկղը, որը գտվնում էր օդանավի պոչամասում, վնասված է: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցների աղբյուրներ:

«Երրորդ սեւ արկղից մնացել է միայն ժապավենը, ինչը վկայում է դրա ջախջախման մասին»,- ասել է աղբյուրը: Ընդ որում, նա ճշտել է, որ ինքնաթիռի ինքնագրիչի ժապավենը ենթակա է մասնակի վերծանման:

«Երրորդ սեւ արկղը կրկնորդում է մյուս երկուսի պարամետրերը, որոնք գտնվում են Մոսկվայում: Հայտնաբերվել է դրա ժապավենը, որը խիստ դեֆորմացված է, բայց այն ենթակա է վերծանման»,- նշել է աղբյուրը եւ հավելել, որ օդանավի երկու ինքնագրիչների՝ խոսքային եւ հիմնական (պարամետրիկ), վիճակը բավարար է:

«Դրանց վերծանումը կատարվում է Մոսկվայում»,- հայտնել են ուժային կառույցներում: Սպասվում է, որ այդ գործընթացը կավարտվի մոտ ժամանակներս:

ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:


Source: Yerkir Media
Link: Տու-154 ինքնաթիռի երրորդ երրորդ սեւ արկղը վնասված է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image