Տպագրվել է Մովսես Պչաքճյանի երկերի ժողովածուի 8-րդ հատորը
October 29, 2017
Երբ տարիներ առաջ ընկերները նախաձեռնեցին Մովսես Պչաքճյանի երկերի լիակատար ժողովածուի տպագրությունը, շատերը զարմացան՝ ինչքանո՞վ է ճիշտ գրողի կենդանության օրոք լիակատար ժողովածու տպել, բայց ընկերները գիտեին՝ նա էլ չի գրելու: Գրողն ինքը մասնակցեց իր ստեղծագործությունների 7 հատորների կազմանն ու տպագրությանը, բայց, ցավոք, չտեսավ վերջինը՝ 8-րդը:
Նրա մահվանից մեկ տարի անց ընթերցողի սեղանին է դրվել ժողովածուի վերջին հատորը: