Տրանսպորտի նախարարը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ

August 4, 2017

Ամեն տարվա օգոստոս ամսվա առաջին շաբաթը նշվում է երկաթուղայինների օրը: Հայ երկաթուղայինների համար, սակայն, այդ օրը կրկնակի տոնական էր, քանի որ այս տարին հոբելյանական է միաժամանակ մի քանի կարևոր իրադարձությունների համար: Լրանում է ռազմավարական նշանակություն ունեցող Ջաջուռի երկաթուղային թունելի հորատման 120-ամյակը, Ալեքսանդրապոլ-Էրիվան առաջին շոգեքարշի ժամանման 115-ամյակը և երկաթուղու ամբողջական էլեկտրաֆիկացման 50-ամյակը:

Այդ առթիվ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան, պատվոգրերով պարգևատրել ՀԿԵ-ի այն աշխատակիցներին, ովքեր զգալի ավանդ են ներդրել տրանսպորտային համակարգի կայացման գործում:

Նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով մեծագույն հաջողություններ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն ևս շնորհավորեց երկաթուղու աշխատակիցներին ու բարեխղճորեն կատարած աշխատանքի համար հուշամեդալներ հանձնեց նրանց:

«Այս տարի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվելու է 5.4 միլիոն դոլարի ներդրում: Նոր նախագծեր ենք պլանավորում առավել հարմարավետ ուղևորափոխադրում կազմակերպելու համար, ծրագրեր ենք իրագործում երկաթուղով բեռնափոխադրումներն ակտիվացնելու ուղղությամբ»:

Source: Yerkir Media
Link: Տրանսպորտի նախարարը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image