Փոխնախարարը հեռացել է աշխատանքից

July 4, 2017
Այս տարվա փետրվարի 6-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար նշանակված Աշոտ Մարգարյանն ազատվել է աշխատանքից: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին: Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով` կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները:Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար»:
Աշոտ Մարգարյանը մինչ փոխնախարար նշանակվելը վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն էր, դրանից առաջ՝ ԼՂՀ վարչապետի օգնականը:

Source: Yerkir Media
Link: Փոխնախարարը հեռացել է աշխատանքից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image