«Փոխվել է մարդկանց մտածելակերպը՝ սելեկտիվ աբորտների հետ կապված»

July 10, 2017

«Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեք ամիս շարունակ Վայոց ձորի մարզի մի շարք կրթօջախներում իրականացրել է պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

«Մի′ սպանիր» խորագիրը կրող ծրագիրն անցկացվել է 20-30 տարեկան մայրերի, երիտասարդ ընտանիքների, ավարտական դասարանի աշակերտների շրջանում:

Ծրագրի արդյունքում, ինչպես նշում է «Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը, սելեկտիվ աբորտների հետ կապված բավականին փոփոխություններ են նկատվում մարդկանց մտածելակերպում։ Նույնը վկայակոչում են նաև բժիշկները։

«Մենք շեշտը դնում ենք մտածելակերպի փոփոխության վրա։ Մենք մի բան ենք հասկացել. պետական օրենքներով կամ այլ կերպ հնարավոր չէ խնդրին լիարժեք լուծում տալ։ Անհրաժեշտ է մարդկանց մտածելակերպի, մոտեցումների փոփոխություն։ Մարդիկ խորությամբ չեն պատկերացնում խնդիրը, չեն պատկերացնում որ դա ոչ միայն իրենց անձնական, ընտանիքի, այլև ազգի հետ կապված, ժողովրդագրական խնդիր է»,- ասաց Մարկոսյանը։

Source: Yerkir Media
Link: «Փոխվել է մարդկանց մտածելակերպը՝ սելեկտիվ աբորտների հետ կապված»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image