Փոփոխություններ՝ ուղեւորափոխադրումների ոլորտում

January 27, 2017

2015 թվականի աշնանը Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարը փաստեց, որ միջազգային ուղեւորափոխադրումների ոլորտը մեր երկրում հրատապ վերանայման կարիք ունի: Մեկ տարի անց միայն փոփոխություններ եւ լրացումներ կատարվեց 2006 -ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Իրավական բարեփոխումների նպատակը՝ կանոնավոր ու ոչ կանոնանվոր ուղեւորափախոդրումների սպասրակաման որակի բարելավումն էր:

Նախկինում գործող օրենքի համաձայն՝ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողներից պահանջվում էր ուղեւորների անվանացուցակ եւ վճարման անդորրագիր, որոնք ներկայացվում էին Հայաստանի սահմանից դուրս գալիս: Այդ պահանջները չբավարարելու դեպքում սահմանված էր 20.000 դրամի տույժ: Իրականացված փոփոխությամբ, վարչական պատասխանատվությունը դարձել է մինչեւ 300.000 դրամ: Բացի այդ, անվանացուցակը պարտադիր պետք է ներկայացվի ինչպես Հայաստանից դուրս գալիս, այնպես էլ հանրապետություն մուտք գործելիս: Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողների համար սահմանվել է 150.000 դրամի պարտադիր տուրք: Միջազգային փոխադրումների ուղեւորների տոմսերը կվաճառվեն կա՛մ ավտոկայաններում, կա՛մ այն կազմակերպությունների կողմից, որոնք պայմանագիր ունեն «Հայավտոկայարան» ընկերության հետ:

«Այդ ավտոկայանում տվյալ տրանսպորտային միջոցն անպայման կենթարկվի տեխնիկական զննության, իսկ վարորդները՝ բժշկական զննության»,- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը:

Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի՝ հին մեքենաներում՝ անալոգային, նորերում պետք է լինեն թվային տախոգրաֆներ, որոնք կվերահսկեն վարորդի աշխատանքային ռեժիմը:

 

 


Source: Yerkir Media
Link: Փոփոխություններ՝ ուղեւորափոխադրումների ոլորտում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image