ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 27-ին, ժամը 08.59-ին տեղեկություն է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 131-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 ST 765 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպի հարակից խաղողի այգին (մոտ 6 մ)՝ արգելափակվել ձյան մեջ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Source: Yerkir Media
Link: Փրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից