Քաղաքական ճգնաժամ Գերմանիայում. Մերկելը հրաժարվում է պաշտոնաթող լինել
November 21, 2017
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Բունդեսթագի նոր ընտրություններ անցկացնելու օգտին: Այդ մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ թերահավատորեն է վերաբերվում փոքրամասնության կառավարության ձեւավորման տարբերակին եւ կնախընտրեր նոր ընտրությունները: «Իմ տեսանկյունից՝ նոր ընտրությունները լավագույն լուծումը կլինեին»,- ասել է նա:
Բացի այդ, Գերմանիայի կանցլերը մերժել է պաշտոնաթող լինելու կոչերը: Ավելի վաղ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից հետո կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ Անգելա Մերկելի պահպանողականների եւ «կանաչների» հետ փոխզիջման հասնելու անհնարինության մասին եւ հրաժարվել է շարունակել բանակցությունները: