Քաղաքացիական ինքնաթիռ Է ընկել ԱՄՆ-ի ռազմական ավիաբազայի տարածքում. կան զոհեր
August 31, 2018
Ֆլորիդայի նահանգում Beechcraft BE-60 երկշարժիչ քաղաքացիական ինքնաթիռն ընկել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բազայի տարածքում: Զոհվել է 4 մարդ, ովքեր գտնվել են օդանավում:
Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Նշվում Է, որ ինքնաթիռը Օհայոյի նահանգից մեկնում էր Էգլինի ռազամակայանից ոչ հեռու գտնվող օդանավակայան:
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: