Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, եւ պատահական չէ, որ տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Տոնին նախորդող գիշերն էլ երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Ողջունելի մեկ հանգամանք. երիտասարդների շրջանում այս օրը տարեց-տարի ավելի եւ ավելի մեծ տարածում է ստանում: Ավելին՝ տոնն իրազեկելու միջոցներից մեկն էլ ավանդույթ դարձած քայլերթն է:
Սիրո տոնի քայլերթի մանրամասներն ու մասնակիցների անկեղծ խոստովանությունները՝ տեսանյութում։