Քառօրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորն արդեն քայլում է (տեսանյութ)

August 20, 2016

Քառօրյա պատերազմի ժամանակ արկի պայթյունից ձախ ոտքի շրջանում բեկորային վիրավորում ստացած զինծառայող Արամ Աբրահամյանը 4 ամիս անց արդեն կարողանում է քայլել։ Երկու վիրահատություններից, վերականգնողական բուժումներից հետո, գոհ է ապաքինման ընթացքից։

«Ոտքս մոտ 3 ամիս գիպսի մեջ է եղել, դրանից հետո մոտ մեկ ամիս էլի չէի կարողանում ոտքս գետին դնել: Ռենտգեն հետազոտությունից հետո բժիշկները թույլ տվեցին ոտքս հենեմ գետնին։ Հիմա 90 աստիճան է ծալվում ոտքս, բայց հույս ունեմ մոտ ժամանակներ ավելի շատ կծալվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց վիրավորված զինծառայողը։


Source: Yerkir Media
Link: Քառօրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորն արդեն քայլում է (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image