Քարաթափում` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին

March 5, 2018

Մարտի 5-ին՝ ժամը 18:38-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ուժեղ քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 7-րդ կմ-ին «Շորին ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,04 խմ):

Փրկարարների և «Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից իրականացվել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ՝ դարձնելով ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի:

Source: Yerkir Media
Link: Քարաթափում` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image