Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը
June 16, 2018
Հոլիվուդյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել մի օր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը: Այս մասին Քարդաշյանը խոսել է CNN-իThe Van Jones Show-ի ժամանակ:
«Երբեք մի′ ասա, երբեք: Սակայն դա չի նշանակում, որ Քիմն արդեն պատրաստվում է առաջադրվել: Այս պահին ես նման մտադրություն չունեմ»,- ասել է Քարդաշյանը:′
Նա անդրադարձել է նաև օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի ազատ արձակվելու փաստին՝ նշելով, որ դա հաղթանակ էր, որը փոխեց նրա կյանքը: