Քլինթոնը հաղթել է 8 ընտրող ունեցող բնակավայրում

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել Է առաջին քվեարկությունը, որն ավանդաբար կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ին) անցկացվում Է Դիքսվիլ-Նոթչ բնակավայրում, տեղեկացնում Է CNN-ը:

Այսպես, Քլինթոնը չորս ձայն Է ստացել ութից, Թրամփը՝ երկու ձայն: Եվս մեկ ձայն տրվել Է Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Հերի Ջոնսոնի օգտին: Վերջին քվեաթերթիկում գրված Է եղել «Միթ Ռոմնի», որը Հանրապետական կուակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Էր 2012 թվականի ընտրություններում:

Դիքսվիլ-Նոթչի բնակչությունը, 2010 թվական մարդահամարի տվյալներով, կազմում Է 12 մարդ:

Կեսգիշերից հետո քվեարկել են նաեւ Նյու Հեմփշիրի նահանգի Հարթս Լոքեյշն եւ Միլֆիլդ բնակավայրերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Source: Yerkir Media
Link: Քլինթոնը հաղթել է 8 ընտրող ունեցող բնակավայրում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image