Քլինթոնի օգտին չքվեարկած ընտրիչները կտուգանվեն

tert.am— Ամերիկյան Վաշինգտոն նահանգի չորս ընտրիչ կտուգանվի 1.000 ԱՄՆ դոլարով։ Պատճառն այն է, որ նրանք իրենց ձայնը չեն տվել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:

Վաշինգտոն նահանգի քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Ամոնսը հայտնել է, որ այդ ընտրիչները կունենան 60 օր տուգանքը մուծելու համար, այլապես գործը կհասնի դատարան:

Համընդհանուր քվեարկության արդյունքներով՝ Քլինթոնը հաղթել է Վաշինգտոն նահանգում, ինչը նրան բերել է ընտրիչների 12 ձայն: Օրենքը պահանջում է նահանգի ներկայացուցիչներին քվեարկել նրա բնակիչների կամարտահայտման համաձայն: Սակայն դեկտեմբերի 19-ին ընտրիչների կոլեգիայի քվեարկությանը Քլինթոնի օգտին ընտրիչները տվել են միայն 8 ձայն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների գործընթացի կարևորագույն փուլերից մեկը երկուշաբթի ավարտվել է երկդարյա ռեկորդով. յոթ ընտրիչներ քվեարկել են իրենց ընտրողների կամքին հակառակ, ինչն առավելագույն ցուցանիշն է դարձել 1836 թվականից ի վեր: Եթե նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքներով Թրամփը պետք է ստանար 306 ընտրիչների ձայնը, իսկ Քլինթոնը՝ 232, ապա երկուշաբթի օրվա քվեարկությունից հետո Թրամփը ստացել է 304, իսկ Քլինթոնը՝ 227, այսինքն՝ Թրամփն ամրապնդել է հաղթանակը:


Source: Yerkir Media
Link: Քլինթոնի օգտին չքվեարկած ընտրիչները կտուգանվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image