Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
May 6, 2017
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները երեկ հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքից, հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը:
Քննարկմանը մասնակցել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Զանգու Արմենյանը: Քննարկման ժամանակ նշվել է, որ ուղիղ չվերթերը կնպաստեն ԱՄՆ-Հայաստան երկկողմ առևտրային, տնտեսական հարաբերությունների զարգացմանը: