Քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը
April 22, 2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքների, ներդրողների ներգրավման, ինչպես նաեւ ենթակառուցվածքների շինարարության վերաբերյալ:
Նշվել է, որ կոմունիկացիաների շինաշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն եւ կոնկրետ պատասխանատուի վերահսկողությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, կազմակերպչական մի շարք հարցեր: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել զուգահեռաբար եւ հնարավորինս արագ: