Քրդական ծայրահեղական «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումն իր վրա է վերցրել հոկտեմբերի 7–ին Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Խմբավորման անդամները հայտնել են, որ շարունակելու են հարձակումներ իրականացնել Թուրքիայի տարածքում:
Ստամբուլի Շիրինևլեր շրջանում հոկտեմբերի 6-ին ոստիկանության բաժանմունքի մոտպայթուցիկով բեռնված մեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 10 մարդ:Պայթյունը շատ ուժգին է եղել և լսվել է անգամ Աթաթուրքի օդանավակայանում: Պայթյունիցհետո լսվել են կրակոցների ձայներ: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է, թեպայթյունն իրականացրել են մոտոցիկլետով:
Source: Yerkir Media
Link: Քրդական ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը