«Օբամա. Նոր քաղաքացի, ինչպես մյուսները». «Charlie Hebdo»-ի նոր ծաղրանկարը

Ֆրանսիական հայտնի երգիծական «Charlie Hebdo» պարբերականը ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վերաբերյալ նոր ծաղրանկար է հրապարակել:

Ինչպես հայտնում է«Russia Today»-ը, պարբերականի հերթական համարի դեղին էջին Օբաման է պատկերված, որը փախչում է իր ուղղությամբ հրազենով կրակող ոստիկաններից:

Ծաղրանկարի վրա գրած է. «Օբամա. Նոր քաղաքացի, ինչպես մյուսները»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ընտրվել է Հանրապետական Դոնալդ Թրամփը:


Source: Yerkir Media
Link: «Օբամա. Նոր քաղաքացի, ինչպես մյուսները». «Charlie Hebdo»-ի նոր ծաղրանկարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image