Օդանավակայնից բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ուղեւորը

February 16, 2017

ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 15-ին՝ ժամը 17.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Source: Yerkir Media
Link: Օդանավակայնից բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ուղեւորը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image