Ավստրալիայի Qantas ավիաընկերության մարդատար հանրանավի հրմանատարն իր ընկերուհուն առաջարկություն է արել թռիչքի ժամանակ: Այս մասին հաղորդվում է Facebook-ում փոխադրողի էջում, որտեղ հրապարակվել է տեղի ունեցածի տեսագրությունը:
Daily Mail-ը ճշտում է, որ նավապետ Դուլի Էլիսը սիրեցյալին խնդրել է իր հետ ամուսնանալ Մելբուռն – Լոս Անջելես չվերթի ընթացքում: Բարձրաձայն կապով ճանապարհորդներին ստանդարտ դիմելուց հետո օդաչուն ասել է, որ այս անգամ «հատուկ ուղեւոր» է գտնվում ինքնաթիռում:
Այնուհետեւ տղամարդը հարցրել է ընկերուհուն, թե նա կցանկանա արդյոք դառնալ իր կինը, եւ օդաչուների խցիկից սրահ է դուրս եկել ծաղկեփնջով եւ նշանի մատանու տուփիկով:
Աղջիկը պատասխանել է համաձայնությամբ:
Source: Yerkir Media
Link: Օդաչուն թռիչքի ժամանակ առաջարկություն է արել ընկերուհուն