Հանրապետության տարածքում oգոստոսի 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 10-11-ին կնվազի եւս 4-5 աստիճանով:
Երեւանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։