80-ամյա Օֆելյա տատը խնամքով ու հպարտությամբ բացում է այն պահոցը, որը 50 տարուց ավելի վախով ու շատերից թաքուն է պահել, բայց՝ հպարտությամբ: Մեկ դարից ավելի պատմություն ունեցող աղոթագիրքն ամուսնու պապը եղբոր հետ Արեւմտյան Հայաստանից է բերել՝ Մեծ եղեռնի տարիներին: Կյանքի գնով սահմանի այս կողմ են հասցրել, կյանքի գնով էլ խորհրդային տարիներին պահել: Ասում է` այն ժամանակ անգամ հայատառ գիրք կարդալու համար էին մարդկանց աքսորում:
«Թաքուն էին պահում, իրար մեջ ասում էին՝ եկեք աղոթեք»,- պատմում է Օֆելյա Մանուկյանը:
Աղոթագիրքը Մուշի Ճանապարհին են գտել՝ գետի միջից: Թերթերի մի մասը վնասվել է, հաստ կաշվից կարված կազմի շնորհիվ մնացածը կարողացել են փրկել:
Գյուղացիների համար այն անկյունը` Մանուկյանների օջախը, որտեղ պահում են աղոթագիրքը, սրբատեղի է դարձել, բայց, ինչպես ինքն է ասում, իրական տեղն այնտեղ է, որտեղից այստեղ է հասել: Այդ համազմունքով էլ ապրում էին սահմանը հատած, բայց վերադառնալու հույսը չկորցրած մշեցի նախնինները:
Սեւանին, սակայն, սար ու ձորին սովոր մշեցիերը չեն հարմարվել, եկել եւ հաստատվել են Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում: Ընտրությունը պատահական չէր, սահմանն այստեղին ավելի մոտ է: Գուցե իրեն չհարջողվի այն հատել, բայց պապերի երազանքը վառ պահող ծոռները մի օր բռնելու են ետդարձի ճանապարհը: