Ֆրանիսիայի նախագահի թեկնածուն ալյուրով հարձակման զոհ է դարձել (տեսանյութ)

April 7, 2017

Ֆրանիսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ալյուրով հարձակման զոհ է դարձել: Ստրասբուրգում, նախընտրական քարոզարշավի ժամանակ, անհայտ անձը ալյուր է լցրել «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածուի վրա, որն այդ պահին պատրաստվում էր բեմ բարձրանալ ու ելույթ ունենալ:

Փոքր-ինչ ուշացումով Ֆիյոնն ամեն դեպքում ելույթ ունեցել է իր կողմնակիցների համար: Իսկ նրա վրա ալյուր լցրած երիտասարդը ձերբակալվել է:

Մարտի սկզբին Ֆիյոնին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Նրան կասկածում են իր ընտանիքի անդամներին պետական միջոցներից մեծ գումարներ վճարելու մեջ այն աշխատանքների համար, որոնք նրանք, ենթադրվում է, որ չեն արել:

Source: Yerkir Media
Link: Ֆրանիսիայի նախագահի թեկնածուն ալյուրով հարձակման զոհ է դարձել (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image