2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովն անցկացվելու է Հայաստանում: Որոշումը միաձայն ընդունվել է Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովում:
Որոշմանը կայացելուց հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ֆրանկոֆոն երկրների, պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին փոխանցել է Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը, որում նշված է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը: «Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաեւ Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձնառություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:
Source: Yerkir Media
Link: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը կանցկացվի Հայաստանում