Չորս մարդ է դանակահարվել Ֆրանկֆուրտ- նա- Մայնեի կենտրոնական հրապարակի մոտ գտնող գետնանցումում՝ անհայտ անձի կամ խմբի կողմից հարձակման հետեւանքով: Այս մասին հաղորդում է «Ռիա նովաստին»՝ Hessenschau-ին հղում անելով:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով 17.30-ին՝ գետնանցումում: Դեպքի վայր անմիջապես ժամանած ոստիկանները շրջափակել են տարածքը: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը դեռ չի կարող պատասխանել՝ հարձակումը մեկ մարդու ձեռքի գործ է, թե խումբ է մասնակցել: Դեռեւս չի հաստատվել նաեւ լուրը, թե հարձակվողը կարողացել է փախչել:
Source: Yerkir Media
Link: Ֆրանկֆուրտ- նա- Մայնեում անհայտ անձը 4 մարդ է դանակահարել