«100 գաղափար Հայաստանի համար»․ ամփոփվեցին մրցույթի արդյունքները

December 4, 2017

«Կենսապլաստիկները որպես կանաչ ապագայի գրավական», «Հայերի պաթոգենոմ» և «Forestnet» ծրագրերը հաղթող ճանաչվեցին «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթում: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 4-ին:

«Հայերի պաթոգենոմ» ծրագիրը նպատակաուղղված է հայկական գենոմի ուսումնասիրությանը: Այն նվիրված է նաև տարբեր գենետիկական հիվանդությունների ռիսկերի գնահատմանը՝ թե ինչ ռիսկեր կան մեր պոպուլյացիայում, որ մուտացիաներն են յուրահատուկ հայերին, որոնք կարող են լինել հիվանդության առաջացման ռիսկի գործոններ: Ռիսկերը գնահատում ենք մուտացիաների ձևով: Բոլորս ունենք մուտացիաներ: Կախված նրանից, թե պոպուլյացիայում ինչ հաճախականությամբ է հանդիպում այդ մուտացիան, մենք կարող ենք եզրակացություն անել՝ ռիսկի գործոնը շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների դեպքում կհանգեցնի հիվանդության դրսևորման: Այդ հիվանդությունները ժառանագական են, բայց դրանց բուն պատճառը հայտնի չէ: Բազմագործոն հիվանդությունների օրինակներ են՝ շաքարային դիաբետը, սրտանոթային, հոգեկան հիվանդությունները»,- ասաց «Կենդանի համակարգեր» անվանակարգում հաղթող ճանաչված «Հայերի պաթոգենոմ» ծրագրի համահեղինակ Հովսեփ Ղազարյանը:

Նույն ծրագրի համահեղինակներն են նաև Անահիտ Հովհաննիսյանը, Մարիա Նիկողոսյանը:

«Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Forestnet» ծրագիրը՝ Մարիամ Ստեփանյանի և Ալբերտ Ամիրբեկյանի հեղինակությամբ: Մրցանակերից մեկն էլ «Կենսապլաստիկները որպես կանաչ ապագայի գրավական» ծրագրինն էր, որի հեղինակներն են Աշխեն Արզումանյանը և Էմիլիա Սիմոնյանը:

Հաղթողները ստացան դրամական պարգևներ:

Source: Yerkir Media
Link: «100 գաղափար Հայաստանի համար»․ ամփոփվեցին մրցույթի արդյունքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image