ԵՄ բանկի և Հայաստանի միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» (ՀՆԳ) ֆինանսավորվող 12 մլն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցմանն աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)` հավելելով. «Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։
Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» իրականացման 12 մլն եվրո դրամաշնորհը կֆինանսավորվի «Հարևանության ներդրումային գործիքի» բյուջեից: Հայաստանի Հանրապետությանը ԵՆԲ-ն տրամադրում է դրամաշնորհը Եվրոպական Հանձնաժողովի անունից: ՀՆԳ դրամաշնորհն ունի երկու բաղադրիչ. առաջին բաղադրիչով սահմանված 6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհով կֆինանսավորվեն շինարարական աշխատանքներն ու մատակարարման ծախսերը, իսկ երկրորդ բաղադրիչով նախատեսված 6 մլն եվրոն կհատկացվի որպես տեխնիկական աջակցություն: Այս համաձայնագրի նպատակն է սահմանել 6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի ժամանակացույցն ու պայմանները, որն ուղղված է շինարարական աշխատանքների ու մատակարարման ծախսերի ֆինանսավորմանը: 6 մլն. եվրո տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիրը արդեն ստորագրվել էր նախորդ տարի:
Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ ՅանՎապաավուորին նշել է.
«Մեծապես արժևորում եմ, որ Եվրոպականներդրումային բանկն ու Եվրոպական հանձնաժողովը ՀայաստանիՀանրապետության հետ միավորում են կարողություններն՝ ի նպաստորակի չափանիշներին համապատասխանող, արդյունավետ և ապահովճանապարհային ենթակառուցվածքի զարգացման, մարդկանց կյանքիորակի բարելավման ու տնտեսական աճի ու տարածաշրջանայինհամագործակցության խթանման»։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար ՎարդանԱրամյանը ընդգծել է Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը` ՀՆԳ ֆոնդի միջոցով շարունակական աջակցության և դրամաշնորհային ռեսուրսների մոբիլիզացման իր աշխատանքների համար՝ առանձնացնելով Եվրոպական ներդրումային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը` միտված ենթակառուցվածքային զարգացմանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ավելացրել է.
«Այնպիսի երկրում,ինչպիսին Հայաստանն է՝ ճանապարահային հաղորդակցությունըանհրաժեշտություն է»,- և շարունակել` ընդծելով. «Եվրոպական միությունը գոհ է, որ կարող է նպաստել ԵՆԲ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկների Հայաստանում ավելի ազատ ու ապահով տեղաշարժմանը և հարևան տարածքներ ու շուկաներ նրանց ավելի դյուրին մուտքգործելուն»:
2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:
Ծրագիրը կխթանի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը ու, նպաստելով տարածարջանային ինտեգրման ամրապնդմանը, զգալի օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին: Ֆինանսավորվող ծրագիրը հյուսիսից հարավ` Վրաստանի սահմանի Բավրայից Իրանի սահման`Մեղրի ձգվող Բավրա, Գյումրի, Աշտարակ, Երևան, Գորիս, Կապան և Մեղրի քաղաքներով անցնող 556 կմ երկարությամբ ճանապարհային միջանցքի բարելավմանն ուղղված հավակնոտ նախագծի բաղկացուցիչ է:
Source: Yerkir Media
Link: 12 մլն եվրո դրամաշնորհ՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցմանն աջակցելու նպատակով