1200 սկաուտ Ազատության հրապարակից քայլեց դեպի Հանրապետության հրապարակ

July 21, 2018

ՀՄԸՄ համահայկական բանակումի 1200 մասնակիցները իրական տոն սարքեցին քաղաքամայր Երեւանում, փողային նվագախմբի նվագակցությամբ, զինվորական կազմակերպված շարքերով քայլերթ կազմակերպելով քաղաքի կենտրոնական փողոցներով։ Հավաքավայրը Ազատության հրապարակն էր։

Նախապատրաստական աշխատանքներ, վերջին ցուցումներ ու մի քանի րոպեում սկաուտական կուռ շարքերը կազմ պատրաստ էին քայլ բռնելու։ Տարազավոր սկաուտներին միացել էին հարյուրավոր մեր հայենակիցներ, որոնց շարքերում քիչ չէին աշխարհի տարբեր անկյուններից Հայրենիք ժամանածները։ Շատերը իրար երկար տարիների բաժանումից հետո այստեղ էին կրկին հանդիպել։ Կենտրոնական փողոցներով քայլերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում՝ հատուկ արարողությամբ։

Ողջ ընթացքում Հայաստանի եռագույնի ու ՀՄԸՄ դրոշի հետ ծածանվում էին աշխարհի 28 երկրների դրոշներ եւս։ Երկրներ, որտեղից Հայրենիք էին շտապել հայ սկաուտները՝ նշելու իրենց կազմակերպության՝ ՀՄԸՄ կազմավորման 100-ամյակը։

Source: Yerkir Media
Link: 1200 սկաուտ Ազատության հրապարակից քայլեց դեպի Հանրապետության հրապարակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image