142 երկրներ պատրաստակամ են՝ աջակցել ՄԱԿ-ի բարենորոգման ծրագրին
September 19, 2017
ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, ինչպես նաեւ եւս 137 երկրներ ՄԱԿ-ի բարենորոգման աջակցության հռչակագրում հայտարարել են Համաշխարհային կազմակերպության համակարգում կոնկրետ փոփոխությունների իրականացմանն իրենց պատրաստակամության մասին եւ կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերիշին կոչ են արել գլխավորելու բարենորոգումները: 10 կետից բաղկացած փաստաթղթի տեքստը զետեղված Է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում:
«Մենք աջակցում ենք գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի համակարգում կոնկրետ փովոխությունների իրականացման գործում, որոնք նպատակամղված են հումանիտար օգնության, զարգացման եւ խաղաղ նախաձեռնությունների օժանդակման հարցերի գծով վերջինիս աշխատանքի համակարգման բարելավմանը»,- նշված Է փաստաթղթի կետերից մեկում:
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացել Է բարձր մակարդակի նիստ՝ նվիրված ՄԱԿ-ի բարենորոգմանը: Նիստին մասնակցել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն աջակցություն Է հայտնել կազմակերպության բարենորոգման բնագավառում գլխավոր քարտուղարի ջանքերին: