17 գրաֆիկական աշխատանք՝ հայտնի հայ մուլտիպլիկատորից
October 11, 2017
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը ցուցադրության է հանել վերջին երկու տարիների գործերը: Սա Սահակյանցի առաջին անհատական ցուցադրությունն է, այդպես էլ վերնագրել է՝ 17: Այցելուներին աշխատանքներից զատ հետաքրքրել են նաեւ վերնագրերը, որոնք աշխատանքը եւս մեկ անգամ նայելու առիթ են տալիս:
Գրաֆիկական աշխատանքների վաճառքից ստացված հասույթը փոխանցելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար: