18 տարի առաջ երիտասարդների պահանջատիրական երթն այսօր արդեն ավանդույթ է

April 22, 2017

Ապրիլի 23-ին երեկոյան` ժամը 20:00-ից,Ազատության հրապարակից կմեկնարկի ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը: Հայ հասարակությունն իր հարգանքի տուրքը կմատուցի Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին ու կնհչեցնեն դատապարտման ու փոխհատուցման կոչեր:
Կիմա Հովհաննիսյանը հիշում է, թե ինչպես 1999 թվականին ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միություններից մի քանի անդամ-երիտասարդներով որոշեցին երթ կազմակերպել: Նրանք չէին էլ պատկերացնում, որ մի օր այն կվերածվի ոչ միայն համապետական, այլ նաեւ համահայկական պահանջատիրական երթի:

Ապրիլի 23-ի երեկոյան Կիման հայրիկի հետ է մասնակցել երթին: Այն ժամանակ միայն մոմեր ունեին, իսկ օրն էլ պատահական չէին ընտրել, քանի որ 1915 թվականի հենց այդ օրը Պոլսում սկսեցին ձերբակալել հարյուրավոր հայ մտավորականների:

Երթն արդեն հազարավոր մարդկանց է հավաքում մեկ գաղափարի շուրջ: Ազատության հրապարակից մեկնարկող ջահերով երթը ավարտվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, որտեղ ավանդաբար հանգրվանում են ջահերը ու անմար կրակի շուրջն են խոնարհվում նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Source: Yerkir Media
Link: 18 տարի առաջ երիտասարդների պահանջատիրական երթն այսօր արդեն ավանդույթ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image