20 դաշնակահար կմրցի «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ փուլում

July 9, 2017

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները հայտնի են: Երկրորդ փուլ են անցել 20 դաշնակահար, ովքեր ներկայացնում են Ֆրանսիան, Լեհաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Հայաստանը։ Նրանք հուլիսի 10-ից հանդես կգան մրցույթի երկրորդ փուլում և կպայքարեն մրցանակային տեղերի համար։

Ժյուրիի նախագահ, դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը նկատում է, որ առաջին փուլի չորս օրերի լսումները շատ հետաքրքիր են անցել:

«Կան բավականին լուրջ մակարդակի դաշնակահարներ, ովքեր ներկայացնում են տարբեր դպրոցներ։ Ծրագիրը ազատ է, փաստորեն մասնակիցները մինի մենահամերգ են ներկայացնում, որի ընթացքում մենք կարողանում ենք տեսնել նաև, թե ինչպես է երաժիշտը կառուցում համերգային ծրագիրը»,- նշել է նա։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Source: Yerkir Media
Link: 20 դաշնակահար կմրցի «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ փուլում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image