Այսօր երիտասարդների եւ սիրահարների արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այն հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվել է տոնական Պատարագ:
Սուրբ Սարգիսը քաջ զորական էր կռվի դաշտում եւ Աստծո խոսքը քարոզելիս: Նրա բարեխոսությանը հաճախ են դիմում, հատկապես՝ հիշատակության տոնին: Սուրբ Սարգսի մասունքակիր աջն ու Մատենադարանում պահվող 17-րդ դարի Աստվածաշունչն այսօր բերվել են առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի:
Տոնական Պատարագին մասնակցում են նախագահ Սերժ Սարգսյանը, պետական պաշտոնյաներ, բարձրաստիճան զինվորականներ ու ժամկետային զինծառայողներ: Նրանցից 20-ը՝ մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկածները, այսօր խրախուսվում են:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: 20 ժամկետային զինծառայող պարգեւատրվել է