2011-ից 2015 թվականը Սիրիայում կախաղան է բարձրացվել ավելի քան 13 հազար մարդ

February 7, 2017

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 7-ին հրապարակել է զեկույց, որում ասված է զանգվածային խոշտանգումների եւ մահապատիժների մասին Սիրիայի «Սայեդնայա» կառավարական բանտում:

Իրավապաշտպանները զրուցել են մի քանի տասնյակ պահապան զինվորների, դատավորների, փաստաբանների եւ ազատ արձակված կալանավորների հետ: Նրանց տեղեկություններով՝ 2011-ից մինչեւ 2015 թվականը բանտում առանց դատի կախաղան է բարձրացվել ավելի քան 13 հազար մարդ: Մարդկանց մահապատժի են ենթարկել խմբերով, երբեմն 50 հոգով՝ դա անելով գիշերները՝ խստագույն գաղտնիության պայմաններում: Դիակները թաղել են եղբայրական գերեզմաններում, հարազատներին մահապատժի ենթարկվածների մասին ոչինչ չեն հայտնել:
Մահվան դատավճռի համար հաճախ հիմք են ծառայել խոշտանգումների արդյունքում տրված ցուցմունքները:
Amnesty International-ն արդեն հայտարարել էր «Սայեդնայա» բանտում չարաշահումների մասին, սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժխտել է խոշտանգումների գործադրմանը եւ արտադատ մահապատիժներին վերաբերող բոլոր մեղադրանքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Source: Yerkir Media
Link: 2011-ից 2015 թվականը Սիրիայում կախաղան է բարձրացվել ավելի քան 13 հազար մարդ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image