25 տարի առաջ ազատագրվեց Շուշին

May 8, 2017

25 տարի առաջ մայիսի 8-ին Արցախի Պաշտպանության բանակը եւ կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով,  մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը, որը կրում էր «Հարսանիք՝ լեռներում» անվանումը, ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։  Այն տեւել է 26 ժամ։

Մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց:

Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հրետկոծում էին Ստեփանակերտը եւ մերձակա գյուղերը:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

 

 

 

Source: Yerkir Media
Link: 25 տարի առաջ ազատագրվեց Շուշին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image