275 տարվա կոնյակով լցված բացառիկ գրիչն արժե մոտ 18.000 դոլար (լուսանկարներ)
February 5, 2017
Իտալացի և լեհ մասնագետների համագործակցության արդյունքում ստեղծվել է լյուքս դասի բացառիկ գրիչ, որի ներսում լցված է 275 տարվա Gautier թանկարժեք կոնյակ:
Ինքնատիպ գրիչը ստեղծվել է 2 տարբերակով՝ մեկը ոսկեզօծ՝ նախատեսված տղամարդկանց համար, իսկ մյուսն արծաթազօծ՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար:
Հայտնի է, որ գրչից արտադրվելու է ընդամենը 110 օրինակ, որից միայն 10-ն է լինելու ոսկեզօծ: Ինչ վերաբերում է գնին, ապա ոսկով պատված նմուշները կարժենան 17.712, իսկ արծաթով պատվածները՝ 5.904 դոլար: