3.000 դոլար` անչափահաս աղջկա առեւանգման գործը կարճելու համար. հարուցվել է քրգործ

Արմավիրի մարզի Ջրահովիտ գյուղի մի բնակիչ մարտի 6-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ օրերս իր բարեկամի հետ Արմավիր քաղաքում Ջանֆիդա գյուղի բնակիչ Ռ. Ա.-ին տվել է 3.000 դոլար, որպեսզի այն փոխանցի իրավապահ մարմինների աշխատակիցներին` իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու համար. որդին ամուսնության նպատակով անչափահաս աղջիկ էր առևանգել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով, կաշառք ստանալու պատրվակով) հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է նախաքննության:

Source: Yerkir Media
Link: 3.000 դոլար` անչափահաս աղջկա առեւանգման գործը կարճելու համար. հարուցվել է քրգործ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image