+40 աստիճանում աշխատողների համար հատուկ ընդմիջումներ են սահմանված

July 4, 2017

panorama.am-«Ժամը 16:30 դրությամբ Երևանում +40 աստիճան է»,-գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածը սահմանում է.

«Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճանից բարձր կամ մինուս 10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի վարձատրության բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Սարգսյանը հայտնել է, որ տվյալ ջերմաստիճանը պետք է լինի ոչ թե դրսում, այլ տվյալ պահին` աշխատավայրում:

Փողոցում՝ արևի տակ կանաչի, միրգ վաճառող տատիկը հազիվ թե հատուկ ընդմիջում անի:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պաշտոնական էջում շոգի պայմաններում աշխատողների իրավունքների վերաբերյալ կոչ, հորդոր ու տեղեկատվություն չկա: Եթե ինչ-որ գործատու հրաժարվի էլ ընդմիջում տրամադրել, դժվար թե աշխատողը որևէ մեկին բողոք ներկայացնի:

Նշենք, որ օրենքի համաձայն, լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Source: Yerkir Media
Link: +40 աստիճանում աշխատողների համար հատուկ ընդմիջումներ են սահմանված

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image