tert.am— Հնդկուհի Վիլասա Դեվին, ում մահացած էին համարում 1976 թվականից, վերադարձել է` այցելելու իր հասուն երեխաներին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Դեվիի հարազատները համարում էին, որ նա մահացել է օձի խայթոցից, այդ իսկ պատճառով հին համոզմունքների համաձայն` նրա մարմինը չէին այրել, այլ հանձնել են Գանգես գետի հոսանքներին:
Դեվիի խոսքով` իրեն փրկել են ձկնորսները, որից հետո նրան պահել են տեղի ընտանիքներից մեկում:
Կինը ոչինչ չէր հիշում իր կյանքից, այդ թվում` երկու նախկին ամուսնություններից: Նոր բնակավայրում նա կրկին ամուսնացել է:
Այսքան տարի անց նա առաջին անգամ հանդիպել է իր նախկին գյուղացիներից մեկին, որից հետո հնդկուհու հիշողությունը վերադարձել է:
Դեվին վերադարձել է իր հայրենի գյուղ և զարմացրել իր մեծահասակ տղաներին և դուստրերին: 80-ամյա Դեվի բոլոր 3 ամուսիններն արդեն մահացել են:
Source: Yerkir Media
Link: 40 տարի մահացած համարվող հնդկուհին վերադարձել է հայրենի գյուղ