53 երթուղու աշխատանքը դադարեցվել է

2017թ. փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Նշված երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ. 4 երթուղով (Ջրվեժ — Վերին Չարբախ)՝ հետևյալ ուղեգծով.

Ջրվեժ (սկ.) — Քոչինյան — Բագրևանդի — Մոլդովական — Գայի 1-ին — Ստեփանյան փողոցներ — Գայի պողոտա — Մուրադյան — Դ. Բեկի — Ռոստովյան — Գ. Նժդեհի փողոցներ — Արշակունյաց — Բագրատունյաց պողոտաներ — Գ. Նժդեհի հր. – Բագրատունյաց պող. — Չեխովի — Արտաշիսյան — Հ. Հովհաննիսյան փողոցներ — Վերին Չարբախ (վկ.):

Հետադարձը` նույն երթուղով՝ մինչև Գ. Նժդեհի հր. — Գ. Նժդեհի — Ռոստովյան փողոցներ, շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ավտոբուսային հ. 4 երթուղին սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում՝ նշված երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներում աշխատելու համար (հեռ.՝ 011 674420, 011 674460)։

Երևանի քաղաքապետարան


Source: Yerkir Media
Link: 53 երթուղու աշխատանքը դադարեցվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image