94-ամյա ամերիկուհին հաղթահարել է մարաթոնյան մրցատարածության կեսը (տեսանյութ)
June 5, 2017
Ամերիկուհի Հարիետա Թոմփսոնը 94 տարեկան հասակում Սան Դիեգոյում (ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգ) կազմակերպված վազքի շրջանակներում հաղթահարել է մարաթոնյան մրցատարածության կեսը (21 կիլոմետր եւ 97,5 մետր): Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:
Կինը այդ տարածությունը անցել է 3 ժամ 42 րոպե 56 վայրկյանում: Թոմփսոնը մրցույթի ամենատարեց կին մասնակիցն էր: