Դեռ գիշերը սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ հայկական կողմը վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաեւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը։
«Հաստատվեց այն տեղեկատվությունը, որ Թալիշի մոտ նախկինում կորցրած դիրքը քիչ առաջ ազատագրվել է մեր զինվորների կողմից»,- գրում է նա։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկությունը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել:
Ադրբեջանական սոցցանցերում եւս տեղեկություններ են հայտնվել, որ ադրբեջանցիները տարհանում են Եվլախի, Թարթառի, Ախջաբերդի եւ Բարդայի բնակչությանը:
Source: Yerkir Media
Link: Թալիշի ուղղությամբ կորցված դիրքերը հետ են վերցվել