«Պետք չէ փնտրել երկակի, կամ եռակի իմաստ». ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելուն, հայտարարել է, որ  պետք չէ փորձել փնտրել նյուանսներ, երկակի կամ եռակի իմաստ: Այս մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն:
Ըստ Զախարովայի, Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն ունի այլ երկրների հետ միջազգային իրավական հիմունքներին համապատասխան:
«Մենք շատ լավ հասկանում ենք ԼՂ-ում իրավիճակի բարդությունը եւ հասկանում ենք` ինչպիսի մեթոդները կարող են հանգստացնել իրավիճակը՝ իրապես, ոչ թե խոսքերով, այլ ռեալ:Այդ մեթոդները, հիմնականում, քաղաքական եւ դիվանագիտական կարգավորումներն են»,-ասել է Զախարովան:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image