Մարիա Զախարովան «Կալինկա» է պարել լրագրողների համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սոչիում Ռուսաստան — Հարավ-Արեւելյան ասիական պետությունների ասոցիացիա գագաթաժողովի ժամանակ «Կալինկա» է պարել: Այս մասին հայտնում է РБК-ն:

Ըստ Զախարովայի, լրագրողների համար պարելու գաղափարը նրա մոտ ծագել է նախօրեին համերգի փորձի ժամանակ:

Ավելի վաղ, ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել էր, որ գագաթաժողովի երեկոյան ծրագրում նախատեսվում են ռուսական ազգային պարեր եւ խոսք էր տվել «Կալինկա» պարել:

«Խոսք եմ տալիս, որ երեկոյան ծրագրում ռուսական ազգային պարեր են լինելու: Ինձանից՝ Կալինկա»,- ասել է նա:


Source: Yerkir Media
Link: Մարիա Զախարովան «Կալինկա» է պարել լրագրողների համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image