Քվենտին Տարանտինոյի սիրելի դերասանուհի Ումա Թուրմանը մասնակցել է ՁԻԱՀԻ դեմ պայքարին ուղղված բարեգործական աճուրդի: Այն կրում էր «Համբույր համաշխարհային աստղի հետ» խորագիրը:
Ումա Թուրմանի առաջին համբույրը պետք է ստանար Իտալիայի ամենացանկալի փեսացուներից մեկը՝ Լապո Էլկանուն: Աճուրդի կազմակերպիչները ենթադրում էին, որ համբույրն համաշխարհային աստղի հետ ձևական բնույթ է կրելու՝ այտ այտի հպումով: Բայց տաքարյուն իտալացու ներկայությունը Ումա Թուրմանին դրդեց համբուրել նրա շուրթերը:
Համբույրից հետո Լապոն և Ուման կատարյալ երջանիկ էին, իսկ հանդիսատեսը՝ շոկի մեջ:
Source: Yerkir Media
Link: Ումա Թուրմանի կրքոտ հմբույրը զարմացրել է հանդիսատեսին