ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հիմնականում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագահը ներկայացրել է իր վերջին շաբաթվա հանդիպումները և միջազգային գործընթացները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ներկայացրել  է նաև անվտանգության ամրապնդման միջոցառումների ընթացքը»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց նաև, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի աշխատանքներին, որի ընթացքում քննարկվել և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը:


Source: Yerkir Media
Link: ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image