Արմավիրում քաղաքացին ինքնասպան է եղել՝ փողոցում թույն խմելով

Հունիսի 15-ին` ժամը 12.37-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել): Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է 1-03 ծառայություն:

Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ Հ. Ս.-ն (մոտ 70տ.): Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: «Արմավիր» ԲԿ-ից հայտնեցին, որ քաղաքացին հիվանդանոցում մահացել է:


Source: Yerkir Media
Link: Արմավիրում քաղաքացին ինքնասպան է եղել՝ փողոցում թույն խմելով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image