Yerkir.am— ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն նույնպես կմասնակցի ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների՝ ԼՂ հարցով եռակողմ հանդիպմանը. հայտնում է РИА Новости-ն` АПА-ին հղումով:
«Ես, ինչպես ռուսաստանցի և ամերիկացի համանախագահները, նույնպես կմասնակցեմ այդ հանդիպմանը: Իհարկե, մենք մեծ սպասելիքներ ունենք այդ հանդիպումից: Հուսով ենք, որ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունը և ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի կհասնեն»,- նշել է Անդրիեն:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին:
Source: Yerkir Media
Link: Համանախագահները մեծ սպասելիքներ ունեն այսօր կայանալիք եռակողմ հանդիպումից