ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը Բելգիայում հարձակման է ենթարկվել: Այս մասին նա գրում է իր ֆեյսբուքյան էջում:
«Այ հիմա կարող եմ գրել:
Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման:
Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին:
Մտերիմներին եւ հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչեւ Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել:
Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի եւ ոչ շարժունակ:
Թե չէ մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին»,- գրել է նախկին նախարարը:
Source: Yerkir Media
Link: Արմեն Աշոտյանը Բելգիայում հարձակման է ենթարկվել